Գրեթե 20 մարդ վիրավոր է բելգիական Նամյուր քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով:
Բախումները սկսվել են Arcelor Mittal գործադուլի ժամանակ: Աշխարհում խոշորագույն մետաղաարդյունաբերական ընկերությունը պատրաստվում է փակել վեց ընկերություններ Եվրոպայում պողպատի պահանջարկի նվազման պատճառով: Արդյունքում առանց աշխատանքի կմնա մի քանի հազար մարդ:
Ցուցարարները կոչ են անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտան մասսայական կրճատումներ: Բայց մի քանի ժամ անց ցուցարարները իրավապահների հասցեին վիրավորանքներ են հնչեցրել և շշեր են նետվել նրանց ուղղությամբ: Ոստիկանները ռետինե ձողեր և ջրանետեր են կիրառել: Անկարգությունների կազմակերպիչները ձերբակալվել են:








































