Թուրքիայի Գազիայնթեփ քաղաքի գալվանական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Զոհերի մասին տեղեկությունը հաստատել է Գազիայնթեփի քաղաքապետ Ասըմ Գյուզելբեյը: Վերջինս ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել անել հնարավոր ամեն բան՝ վթարի պատճառները պարզելու համար:








































