Հարցին, թե ԲՀԿ-ն հայտարարել է, թե կոնկրետ անձանց հրաժարականներ է պահանջելու, եթե չբացահայտվեն վերջին օրերի բռնությունները, ո՞րն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Ձեզ թվում է, թե ես իմ բան ու գործը թողած, պետք է մեկնաբանեմ ԲՀԿ-ական որոշ գործիչների ինչ-որ հայտարարություններ: Մենք կունենանք միասնական դիրքորոշում և այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա»,- ասաց Աշոտյանը և հավելեց, որ իրենք այսօրվա նիստին և՛ ԲՀԿ-ի, և՛ առհասարակ ներքին քաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն:








































