Չինաստանը մինչև 2020թ. թերթաքարային գազի արդյունահանումը կավելացնի 23 անգամ՝ մինչև 30 մլրդ խմ: «Մեյժի ցզինցզի սինվեն» պարբերականը գրում է, որ Չինաստանում արդյունահանվող բնական գազի մասը ընդհանուր ծավալի 1%-ից կավելանա մինչև 15%:
China National Offshore Oil Corporation-ի առաջատար վերլուծաբան Չեն Վեյդունի խոսքով՝ թերթաքարային գազի արդյունահանման ծավալների ավելացումը կնպաստի ածխի սպառման նվազեցմանը և մթնոլորտ արտանետումների մակարդակի կրճատմանը:
Կենտրոնական և Արևելյան Չինաստանի քաղաքների մեծ մասի համար սմոգի խիտ շերտն արդեն սովորական է դարձել: Դրա առաջացման պատճառներից մեկը Կենտրոնական և Արևելյան Չինաստանում արդյունաբերական արտադրությունների զանգվածային տեղակայումն է:
Պարբերականը նշում է, որ Չինաստանը բնական գազի սպառումն ավելացնում է նաև՝ կապված այլ երկրների առջև իր ստանձնած պարտավորությունների հետ: 2014թ. նոյեմբերին Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են առաջիկա 20 տարում մոտ մեկ երրորդով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:








































