Մինսկում Ռուսաստանի առաջարկած պայմաններն անընդունելի են: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ առայժմ բանակցություններից լավ նորություններ չկան, բայց դեռևս հույս կա:
«Ցավոք, առայժմ լավ նորություններ չկան: Այս պահին ոչ մի լուր: Բայց հույս դեռ կա»,- ասել է Պորոշենկոն:
Մինսկում «Նորմանդական ձևաչափով» բանակցությունները շարունակվել են ավելի քան 13 ժամ: Քիչ առաջ Պորոշենկոն, Մերկելը և Օլանդը դուրս են եկել բանակցությունների սրահից:










































