Համացանցում բուռն քննարկումներ են սկսվել մի տեսանյութի հրապարակումից հետո, որը չափազանց մկանոտ «բոդիբիլդեր» անունով ցլի մասին է: Համացանցի օգտատերերը բուռն քննարկում են, արդյո՞ք կենդանուն ֆերմերները ստերոիդներ են տվել, թե՞ հատուկ մկանոտ տեսակ են ստացել, գրում է Mirror-ը:
«Ինչպե՞ս կարելի է այսքան դաժան լինել: Այս ցլին ակնհայտորեն քիմիական նյութեր են տվել, որպեսզի դրա մկաններն արագ աճեն, հետագայում էլ դրա միսը մեզ կվաճառեն: Հավանաբար այն շատ վնասակար է»,- գրում են տեսանյութը YouTube-ում դիտած օգտատերերը:
«Դուք ի՞նչ է, չե՞ք հասկանում: Սա ցլերի հատուկ տեսակ է, որոնց հատուկ աճեցնում են, որպեսզի ավելի շատ միս ստանան: Միսը բոլորովին անտանգ և նույնիսկ օգտակար է»,- գրում են մյուսները:
Անասնաբուծներն առայժմ չեն մեկնաբանում ցնցող տեսանյութը: Հայտնի չէ նաև, թե որ երկրում է այն տեսագրվել:








































