Եվրահանձնաժողովը հավելյալ 136 մլն եվրո օգնություն կհատկացնի Սիրիային և նրան հարևան երկրներին: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով մարդասիրական հարցերով և ճգնաժամային վարչության եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսն:
«Իմ կողմից ես հայտարարում եմ 136 մլն եվրոյի չափով օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին` Սիրիայում և հարևան երկրներում արտակարգ խնդիրների կարգավորման համար»,-ասել է նա Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Ստիլիանիդիսի խոսքերով` «ԵՄ մարդասիրական օգնության ընդհանուր ֆոնդը» կկազմի 8.17 մլրդ եվրո:









































