Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները

Ծառուկյանը Սերժ Սարգսյանին Աբովյանում 90 տոկոս ձայն է խոստացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունների շրջանակում տեղեկություններ տարածվեցին, թե այդ մասին ներքին հրահանգներ է տվել նաև այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջերս նաև մամուլում հրապարակում եղավ, թե Գ.Ծառուկյանը նախագահի նստավայրում հանդիպել է Ս.Սարգսյանի հետ ու նրան իր աջակցությունն է հայտնել: Իսկ Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Ս.Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել: Ավելին՝ պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ:

Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետ է Գ.Ծառուկյանի փեսան՝ Կարեն Գուլոյանը: Եվ ընդհանրապես՝ Կոտայքը համարվում է Գ.Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզ:Այս ընթացքում, երբ ԲՀԿ-ից Ս.Սարգսյանին սատարելու ալիքն ավելանում է, Գ.Ծառուկյանն էլ իր բիզնեսն ու կուսակցությունն ամբողջական պահելու և աշնանային իր նախագահական տրամադրությունների հաղթարշավի մեղքը քավելու համար գոնե առժամանակ պետք է հավատարմություն ցույց տա: Իսկ այդ հավատարմությունը քաղաքականության մեջ միայն խոսքերով չի ապացուցվում, հատկապես ընտրությունների ժամանակ այն կոնկրետ թվերով է ապացուցվում: Եվ այժմ Գ.Ծառուկյանը կանգնած է այս խնդրի առջև:

Բայց քանի որ ԲՀԿ-ն և ընդդիմադիր ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նախագահի թեկնածուներ չեն առաջադրել ու որևէ մեկին էլ չեն պաշտպանում, որովհետև արդեն նախատրամադրվածություն կա, թե Ս.Սարգսյանը վերընտրվելու է, այս ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը նվազել է: Բնականաբար, նշված ուժերի ընտրողներին ու համակիրներին դժվար կլինի քվեարկության տանել: Ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն այս ուժերը, հատկապես ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են իրենց ընտրողներին ներքին կարգով ետ պահել ընտրություններին մասնակցելուց: Այդպիսով նրանք փորձում են հնարավորինս խոչընդոտել ընտրություններին գոնե միջին մասնակցության ապահովումը: Եվ իսկապես այս ընտրությունները հենց այդ խնդրով էլ առանձնանում են, և իշխանությունների ու ՀՀԿ համար շատ դժվար կլինի ոչ միայն Ս.Սարգսյանի համար ձայներ ապահովելը, այլև ընդհանրապես ընտրող ապահովելը: Իսկ եթե այս ընտրություններին ընտրողների քանակը շատ պակաս եղավ, ապա դա ընտրվող նախագահի համար լեգիտիմության խնդիր կառաջացնի: Իսկ ընդդիմության ու հասարակության համար այդ անտարբերությունը հետագայում կարող է վերածվել հասարակական ընդվզման: Այնպես որ, Գ.Ծառուկյանի կողմից միայն Աբովյանում Ս.Սարգսյանին 90 տոկոս ձայն ապահովելը շատ քիչ կլինի ցանկալի մասնակցություն ապահովելու համար: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Աբովյանում ՀԱԿ կառույցի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանի հետ:

-Պարոն Ոսկերչյան, ՀԱԿ-ը Աբովյանում նախընտրական որևէ գործառույթ իրականացնո՞ւմ է:

– Քանի որ ընտրությունների հետ կապված որոշում ունենք, մենք ընդամենը սահմանափակվելու ենք տեղամասերում հանձնաժողովներին ունեցած մասնակցությամբ: Դա մի գործառույթ է, որն իր մեջ ուղղություն չի պարունակում:

– ՀԱԿ-ը թեև նախագահի թեկնածու չի առաջադրել, բայց իր ընտրողներին ու համակիրներին չի՞ ուղղորդելու, թե ում ընտրեն, կամ ընդհանրապես ընտրություններին մասնակցեն, թե ոչ:

-Առայժմ նման մոտեցում չկա: Ես ունեմ իմ անձնական մոտեցումը և կարծում եմ, որ ինձ համար չմասնակցելն ավելի ընդունելի է: Կարող է այդ տրամադրությունը փոխանցեմ մեր տղաներին, բայց դա չի լինելու հայտարարությամբ հանդես գալու կամ կոչերի միջոցով:

– Իսկ ինչո՞ւ եք որոշել ընտրություններին չմասնակցել:

– Որքան ավելի քիչ մասնակցեն ընտրություններին, հետաքրքրությունը պակաս լինի, այնքան մեծ հույս ունեմ, որ հաջորդ ալիքն ավելի բարձր կլինի: Ես այդպես եմ մտածում, սա քննարկման առարկա չի դարձել ՀԱԿ-ում կամ մեր կառույցում: Ես կարծում եմ, որ որքան մեծ է լինում ապատիան, այդքան մեծ է հետագա շրջանում դժգոհության ալիք բարձրանալու հավանականությունը: Ես չգիտեմ, թե հաջորդ ալիքն ովքեր կամ ինչ ուժեր են բարձրացնելու, բայց համոզված եմ, որ այս էտապն այդպիսին է, և պետք է օժանդակել, որ ցածր մակարդակի վրա  լինի  մասնակցությունը: Իսկ եթե օժանդակենք մասնակցությանը և ձևացնենք, որ այդ աբսուրդը  շատ չլինի, կարծում եմ, դրանով կվնասենք հետագա ալիքը, որը միգուցե փոփոխությունների հույսեր կտա:

-Բայց չէ՞ որ կարծիք կա, թեհանրապետությունից բացակայող կամ պարզապես ընտրություններին չմասնակցող մարդու փոխարեն կարող են քվեարկել: Այս դեպքում Դուք կնպաստեք ընտրակեղծիքներին:

– Այո, ես ցանկանում եմ նպաստել(ծիծաղում է): Ախր այնքան ծիծաղելի վիճակ է, որ արդեն չեմ ուզում այդ թեմայով լուրջ խոսել:

– Հրանտ Բագրատյանի՞ն էլ չեք ընտրի:

– Բոլոր թեկնածուների մեջ իմ անձնական համակրանքը Հ.Բագրատյանի նկատմամբ է, բայց դա չի փոխում իմ քաղաքական մոտեցումը: Ես անձամբ ընտրություններին չեմ մասնակցի:

-Իսկ նախընտրական քարոզչությունն ինչպե՞ս է ընթանում Աբովյանում, հատկապես որ նախատրամադրվածություն կա, թե Ս.Սարգսյանը վերընտրվելու է: Այնտեղ կա ԲՀԿ-ի ուժեղ կառույց, և կարծիք կա, որ այդ կառույցն աշխատելու է Ս.Սարգսյանի համար:

-Ես միայն տպավորություն ունեմ, որ Աբովյանում ամեն ինչ ինքնահոսի է թողնված: Եվ նույնիսկ առերևույթ կատարվող ինչ-ինչ բաներ էական նշանակություն չեն ունենա: Գործին կպած ուժեր չեմ տեսնում՝ նույնիսկ ՀՀԿ-ականների կողմից ջիգյարով գործին կպնել չեմ տեսնում:Կարծում եմ՝ նախապես գոյություն ունեցող տրամադրվածությունը, թե ամեն ինչ որոշված է,  ազդում է բոլորի, ինչպես նաև ՀՀԿ-ի վրա: Մանավանդ,երբ բոլորը հասկանում են, որ իրական երկընտրանք գոյություն չունի: Խնդիրն այն չէ, որ Հ.Բագրատյանը լավ ծրագիր է ներկայացրել, կամ Րաֆֆին մեկ այլ բան է անում, մարդիկ ասում են, որ, միևնույն է, իրենց մասնակցությունը որևէ բան չի փոխելու: Այս տրամադրությունը գերիշխում է, և դա ապատիա է առաջացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում