Այսօր մեկնարկելու է տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
8 քաշային կարգերում ուժեղագույններին ի հայտ բերելու համար 80 ծանրորդ է հայտավորվել: Մրցումների առաջին օրը հանդես կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգերի ծանրորդները:
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Հայաստանի կանանց առաջնությունը: 7 քաշային կարգերում չեմպիոնները հետևյալն են՝
48 կգ` Էլեն Գրիգորյան, երկամարտի 110կգ,
53 կգ` Աննա Գովելյան՝ 146 կգ,
58 կգ` Շուշան Հակոբյա՝՝ 140 կգ,
63 կգ` Իզաբելա Յայլյան՝ 192 կգ,
69 կգ` Սոնա Պողոսյան՝ 196 կգ,
75 կգ` Արևիկ Պապիկյան՝ 171 կգ
75+` Հռիփսիմե Խուրշուդյան՝ 235 կգ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն







































