Սիրիայում սկսված բողոքի ակցիաները մեծ ազդեցություն կարող են ունենալ նաև այնտեղ ապրող մեծաթիվ հայկական համայնքի վրա: Մինչ օրս Սիրիայի հայկական համայնքը որևէ խնդիր չի ունեցել, սակայն այսօր նման խնդիր կա:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում լիբանանահայ բանաստեղծ-հրապարակախոս Սագո Արեանը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե Լիբանանի հարևան Սիրիայում առկա ռեժիմը ինչքան կարող է պայքարել և մնալ, բայց ամեն դեպքում Սիրիայի ռեժիմն ի նպաստ է հայ ժողովրդին և քրիստոնյա համայնքին:
«Կարծում եմ` Սիրիայի ներկայիս ռեժիմի տապալումը շատ վնասակար կլինի, և հնարավոր է շատ վատ հետևանքներ ունենա այնտեղ գտնվող մեծաթիվ հայ համայնքի վրա»,- կարծիք հայտնեց Արեանը:









































