Սաուդյան Արաբիայում Ֆիլիպինների գրեթե 100 քաղաքացիներ միաժամանակ իսլամ են ընդունել, տեղեկացնում է արաբական Iinanews հրատարակչությունը:
Սաուդյան ալ-Հասա նահանգը ականատես է դարձել Ֆիլիպինների 77 քաղաքացիների Մուհամմեդի կրոնի ընդունմանը:
Այս իրավիճակը ցուցադրում է Համագործակցության, քարոզչության և ուսուցման կազմակերպության աշխատանքը ալ-Հասայի օտարերկրյա համայնքների հետ: Տեղական կազմակերպության ղեկավար Աբդուլ Ռահման բըն Սուլեյման ալ-Ջագիմանը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր իսլամ են ընդունել, արտասանել են շահադահը, նրանց բացատրվել է դրա իմաստը:
Ֆիլիպինցիներին է հանձնվել նաև Ղուրանի թարգմանությունը և անհրաժեշտ լուսաբանող գրականությունը: Հարկ է նշել, որ ֆիլիպինցիները Սաուդյան Արաբիայում ամենամեծ համայնքն են կազմում, քանի որ այդ երկրի մեծ թվով քաղաքացիներ աշխատում են թագավորությունում, մասնավորապես դա վերաբերում է ֆիլիպինցի կանաց, ովքեր տնային աշխատողներ են:












































