Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է փոխարինող գտնել թիմը, ամենայն հավանականությամբ, լքող կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է Tutto Sport-ը:
Ըստ աղբյուրի` «ծեր սենյորա»-ն ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Ակսել Վիտցելի տրանսֆերները:
Հաղորդվում է, որ Մխիթարյանը կարող է հրաժարվել տեղափոխվել Իտալիա, քանի որ վերջին շրջանում հայտարարել էր, որ ցանկանում է մնալ Գերմանիայում և օգնել թիմին:











































