Լուրերն այն ամսին, որ Apple-ը պատրաստվում է 128 գիգաբայթ հիշողությամբ չորրորդ սերնդի iPad թողարկել, ճիշտ են դուրս եկել: Այսօր, հունվարի 29-ին, Apple-ը ներկայացրել է կրկնապատկված հիշողությամբ նոր պլանշեթը:
Մինչև վերջին ժամանակներս iPad-ի ֆլեշ-հիշողությունը կազմում էր 16, 32 և 64 գիգաբայթ: Apple ընկերության ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը նշել է. «Երկու անգամ ավելի մեծ հիշողությունը և iPad-ի համար ստեղծված 300 000 ծրագրերի ընտրությունը հնարավորություն է տալիս ընկերությունների աշխատակիցներին, մանկավարժներին և արվեստի բնագավառի մարդկանց լուծել իրենց գործնական և անձնական խնդիրները»:
Մամլո հաղորդագրության մեջ Apple-ը տեղեկացնում է, որ կրկնապատկված հիշողությամբ չորրորդ սերնդի iPad-ի նոր տարբերակները վաճառքում կհայտնվեն փետրվարի 5-ից:
Խորհուրդ տրվող մանրածախ գինը Wi-Fi-ով մոդելի համար 799, իսկ Wi-Fi + Cellular մոդելի համար 929 ԱՄՆ դոլար է կազմում (դա միայն 100 դոլարով է ավելի 64 գիգաբայթ հիշողությամբ նման մոդելներից):









































