Facebook-ը թարմացրել է iOS-ի համար իր ծրագիրը, տեղեկացնում է The Verge-ը: Այժմ iPod touch, iPad և iPhone սեփականատերերը կարող են առանց ծրագրից հեռանալու նյութեր տեսագրել սոցցանցում հրապարակելու նպատակով:
Բջջային հաճախորդների օգտատերերը նախկինում էլ էին կարողանում Facebook-ում սարքի տեսախցիկով նախօրոք տեսագրված նյութ տեղադրել: Սակայն տեսանյութն անմիջապես ծրագրով տեսագրել հնարավոր չէր:
Facebook-ի iOS-ի համար արված նորարարություններից մեկն էլ ձայնային տեղեկատվության ձայնագրումն ու սոցկայքի այլ օգտատերերին փոխանցելն է:
Դրանից բացի՝ Facebook-ը iOS-ի ծրագրի համար ներդրել է «Կոդերի գեներատորը»: Դա համակարգ է, որը թույլ է տալիս օգտատերերին այլ սարքավորումներից սոցկայք մուտք գործելիս հաստատել անձը:









































