Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, թիմն այսօր չորրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Իսպանիայում ընթացող հավաքի շրջանակներում: «Շախտյոր»-ի մրցակիցն էր «Պյաստ»-ը:
Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով:
Գոլերը՝ (49´) Պատրիկ(11մ), (74´) Իլսինյո, (78´) Մայկոն:
Հարկ է նշել, որ հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը:






































