Հյուսիսային Կորեայում մեկնարկում են միջոցառումներ՝ նվիրված ազգային տոնին՝ Կիմ Չեն Իրի ծննդյան օրվան: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փխենյանի Մշակույթի պալատում բացվել է լուսանկարների ցուցահանդես, որոնցում ներկայացվել են 2011թ. դեկտեմբերին մահացած առաջնորդի ՝ կորեական ժողովրդի նկատմամբ «անմահ ծառայությունները» հավերժացրած լուսանկարներ:
Ցուցանմուշներում ներառված են նաև Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ինի լուսանկարները:
Կիմ Չեն Իրը կյանքի օրոք զբաղեցրել է երկրի Պաշտպանության պետական կոմիտեի, գլխավոր հրամանատարության, Կորեայի աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնները:








































