Պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի հետո կլքի ակումբը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ամռանը կլքեմ թիմը: Պորտուգալիայում մեծ առաջընթաց եմ գրանցել, սակայն ցանկանում եմ այլ վայրում արկածներ փնտրել»,- հայտարարել է կոլումբիացի հարձակվողը:
Հավելենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 20 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ:







































