Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է «Լեսթեր»-ի հետ կայանալիք խաղին: Այդ մասին հայտարարել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Նոր վնասվածքներ չկան: Սանչեսը կազմ է վերադարձել: Նրա բացակայությունը զգացվում էր «Տոտենհեմ»-ի հետ դերբիում: Մեզ չէր բավականացնում նրա ուժն ու աշխատունակությունը:
Պետք է արագորեն մոռանալ այդ պարտությունը և, չնայած քննադատությանը, կենտրոնանալ սեփական խաղի վրա:
Քննադատությունն ինձ չի անհանգստացնում: Մտահոգվում եմ պարտության համար: Լավ հնարավորություն ունենք ապացուցելու, որ կարող ենք հաղթահարել ճնշումը»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:







































