Իրանի սեփականաշնորհման կազմակերպությունը մտադիր է վաճառքի հանել Իրանի արդյունաբերական ոլորտի ընդլայնման և զարգացման ներդրումային ընկերությանը պատկանող բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ձեռնարկատերերի համադաշնության հաղորդագրությանը:
Իրանը վաճառքի է դնում նաև Սպահան քաղաքի պողպատաձուլական գործարանի, Պարսից ծոցի միջազգային տրանսպորտի և փոխադրումների ընկերության, ինչպես նաև Չաբահարի էլեկտրակայանի բաժնետոմսերը:








































