Ճապոնիայում կյանքի 85-րդ տարում մահացել է սոյայի սոուսի համար հայտնի շշի դիզայները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Քենձի Էկուանը հայտնի է նաև նրանով, որ նախագծել է Տոկիոյից մինչև միջազգայիյն օդանավակայան ուղևորված արագընթաց գնացքի մոդելը:
Սոյայի սոուսի շիշն առաջին անգամ օգտագործել է Kikkoman ընկերությունը 1961 թ.: Ներկայումս սոյայի սուսի ամենախոշոր արտադրողը մինչև հիմա օգտագործում է հայտնի շշի մոդելը:









































