Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.298 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.46-ով և արժի 407.75 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 408-411 դրամով, գնում՝ 405-407 դրամով: