Արդեն հայտնել ենք, որ ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականը Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ 38 ըմբիշների մասնակցությամբ հուվարի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Փետրվարի 6-ին այստեղ տեղի ունեցան ստուգողական գոտեմարտեր, որոնց ընթացքին հետևեցին նաև ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախրարա Գաբրիել Ղազարյանն ու ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Այդ ստուգողական գոտեմարտերի արդյունքով ընտրանու մարզչական շտաբը ընտրեց այն ըմբիշներին, որոնց վստահվելու է Իրանում պաշտպանելու Հայաստանի մարզական պատիվը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի թղթակցր հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ որոշվում ընդունվեց, որպեսզի փետրվարի 9-14-ը Թեհրանում կայանալիք Թախտիի գավաթի միջազգային ավանդական խաղարկությանը մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի և Սուրեն Մարկոսյանի ղեկավարությամբ հանդես կգան ստուգողական գոտեմարտերում իրենց լավագույն կողմերով դրսևորված 12 ըմբիշ, ովքեր իրենց քաշային կարգերում հիմնականում հավաքականի 2 և 3-րդ համարներն են:
Բաղդադյանը հայտնեց նաև, որ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի վաղը՝ փետրվարի 9-ին: Մարզիչը տեղեկացրեց, որ թեհրանյան մրցագորգ կելնեն Հայաստանի հետևյալ ներկացուցիչները՝ Միրհան Ջաբուրյանը ևԳոռ Գրիգորյանը (երկուսն էլ 57 կգ), Արթուր Բաղդասարյանը և Նարեկ Սիրունյանը (երկուսն էլ 65 կգ), Իշխան Պողոսյանը և Վալտեր Մարգարյանը (երկուսն էլ 70 կգ), Վարուժան Կաջոյանը և Գևորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Վահե Թամրազյանը, Արման Մկրտչյանը և Շամիր Աթյանը (երեքն էլ էլ 84 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ):
Մնացած 26 ըմբիշները կշարունակեն մարզումները մինչև ծաղկաձորյան հավաքի ավարտը՝ փետրվարի 11-ը:
Լուսանկարը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի









































