Սոցիոլոգիական հետազոտությունը, որն անցկացվել է Գերմանիայում Emnid ինստիտուտի կողմից, ցույց է տվել, որ երկրի բնակիչների մոտ կեսը վախենում է, որ ընթացիկ ճգնաժամը Ռուսաստանի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի միջև կհանգեցնի պատերազմի։
Երկրի բնակիչների 49 տոկոսը վստահ է, որ ամեն ինչ կավարտվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական ընդհարումով։ 46 տոկոսը կարծում է, որ գործը դրան չի հասնի։
Գերմանացիների ճնշող մեծամասնությունը դեմ է հանդես գալիս Ուկրաինա զենքի մատակարարումներին։ Այդպես է համապատասխան հարցին պատասխանել 81 տոկոսը։ Նախաձեռնությանն աջակցել է միայն 12 տոկոսը։





































