Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կստեղծվի ՆԱՏՕ-ի համակարգման կենտրոն, որը բաղկացած կլինի 40 մարդուց: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը:
«Անհանգստանալու ոչ մի առիթ չկա: Սա սովորական միջոցառումների մի մաս է Դաշինքի շրջանակներում»,- ասել է նա:
Նենչևը նշել է, որ նոր կենտրոնի անձնակազմի կեսը կկազմեն բուլղարացի զինծառայողները: Նրա խոսքով՝ Բուլղարիան մտադիր է ամրապնդել Դաշինքի հավաքական պաշտպանությունը:









































