Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում ավտովթարի է ենթարկվել 1976թ. թեթև ատլետիկայի օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեները՝ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ 65-ամյա Ջեները եղել է վթարի ենթարկված երեք ավտոմեքենաներից մեկի ուղևորը:
Վթարը տեղի է ունեցել կնոջ պատճառով, ով չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի: Ավտովթարի մեղավորը տեղում մահացել է, ևս 5 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Բրյուս Ջեները լուրջ վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է բուժումից:


























































