Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հարավարևելյան Sunshine Coast ափամերձ շրջանում բնության յուրօրինակ երևույթ է տեղի ունեցել. ծովի փրփուրը չի նստել, քանի որ պլանկտոնները դա թույլ չէին տվել:
YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսը երթևեկում փրփրազանգվածի միջով: Ճանապարհին կանգնած ոստիկանները, բարեբախտաբար, շուտ են նկատել փրփուրի բարձրության մեջ չերևացող մարդատար ավտոմեքենան և մի կողմ էին քաշվել:









































