Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ խաղաղարար ծրագիրը նախատեսում է մեծացնել ապառազմականացված շրջանի ստեղծումը 50-70 կմ-ի չափով: Նման տեղեկատվություն է տարածել Press Association գործակալությունը՝ հղում անելով France 2 հեռուստաալիքով Ֆրանսիայի նախագահի ելույթին:
Օլանդը նաև բավական լայն ինքնավարության կոչ է արել Ուկրաինայի հարավ-արևելքի համար, հաղորդում է TASS-ը:
«Այս մարդիկ պատերազմել են: Դժվար կլինի նրանց ստիպել սովորական կյանքով ապրել»,- նշել է Օլանդը:







































