Այս ամիս լրանում է անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հրատարակման 200-ամյակը: Նա ստացել է իր գրքի առաջին տպագիր նմուշը 1813 թ. հունվարի 29-ին: Այդ վեպը պատմում է տաքարյուն Էլիզաբեթ Բենեթի և սառնասիրտ պարոն Դարսիի սիրո պատմությունը և միշտ զբաղեցնում է Բրիտանիայի սիրված գրքերի ցուցակի ամենաբարձր հորիզոնականները:
«Ես չեմ կարծում, թե կարող են ասել, որ դա նրա լավագույն ստեղծագործությունն է, բայց անկասկած ամենահայտնին է: Նրանում ընդգրկված է ամենանորարարականն ու լավագույնը, որ առկա է Օսթինի մյուս ստեղծագործություններում: Դա թույլ է տվել այնպես անել, որ 18-րդ հարյուրամյակի վերջում գրված վեպը մոտ ու նման լինի այն կյանքին, որին հիմա հետևում ենք մենք»,- ասում է Օսթինի տուն-թանգարանի տնօրեն Լուիզա Վեսթը:
«Հպարտություն և նախապաշարմունքը», շատերի կարծիքով, բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն սիրային վեպն է: Այն բազմիցս էկրանավորել են, և լավագույն էկրանավորումը, անկասկած, Դարսիի դերում Քոլին Ֆյորթի մասնակցությամբ 1995 թ. հեռուստատեսային սերիալն ու 2005 թ. Էլիզաբեթ Բենեթի դերում Կիրա Նայթլիի մասնակցությամբ ֆիլմն են:








































