Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցությունը պետք է փոխի իր կերպարը, իսկ կուսակցական բջիջները պետք է խորացնեն կապերը կուսակցության և ժողովրդի միջև, մոբիլիզացնեն բնակչությանն ու զինծառայողներին՝ կառուցելու բարգավաճող պետություն: Այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հյուսիսկորեացի առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել Փխենյանում կայացած կուսակցական ստորադաս կազմակերպությունների քարտուղարների 4-րդ համաժողովին: Կիմ Չեն Ինը նշել է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կուսակցականների և նրանց ղեկավարների գործառույթներին ու դերին՝ հիմնվելով «կիմիրսենիզմի ու կիչենիրիզմի սկզբունքների վրա, ելնելով աշխատանքային կուսակցության դիրքերի ուժեղացման շահերից՝ համապատասխան զարգացող հեղափոխության և ժամանակի պահանջներին»:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել կուսակցության՝ որպես հիմնական քաղաքական ուժի, իմիջը: Այդ կուսակցությունն է գլխավորել հեղափոխությունը: Առաջնորդը չի անդրադարձել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:
Համաժողովին իրենց փորձով կիսվել են կուսակցության՝ երկրում հայտնի մի քանի քարտուղարներ:











































