Մյունխենի «Բավարիա»-ի ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, ով հայտնի է գիտելիքների մեծ պաշարով ու իր ինտելեկտով, մասնակցել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի գերմանական տարբերակին:
Նոյերը, պատասխանելով մի շարք հարցերի, հաղթել է ոչ ավել, ոչ պակաս՝ 500.000 եվրո: Հաղթելուց հետո Նոյերը ամբողջ գումարը նվիրաբերել է բարեգործությանը՝ հանուն երեխաների:







































