Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Լոռեցի 300 երիտասարդներ Սուրբ Սարգսի տոնը նշել են Ծաղկաձորում

Լոռեցի 300 երիտասարդներ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշել են միասին` գեղատեսիլ Ծաղկաձորում: Նման հնարավորություն նրանց ընձեռել էին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը: Իսկ տոնն իսկապես ստացվել է. կազմակերպիչները հոգացել էին օրհնված աղաբլիթների հարցով, իսկ թե երազում ով ում է տեսել, մնացել է իրենց` երիտասարդների փոքրիկ գաղտնիքը: Ինչպես նախորդ հավաքների ժամանակ, այս դեպքում էլ մասնակիցները «չխուսափեցին» հաճելի անակնկալներից, ընդ որում` նաև հենց իրենց` երիտասարդների կողմից: Տոնը, բնականաբար, ամբողջացավ Կեչառիսի վանքային համալիր այցելությամբ, մոմավառությամբ, ապա և երգ-երաժշտությամբ ու, ըստ այդմ, շատ բարձր տրամադրությամբ:

Լոռեցի երիտասարդների համար նաև հանդիպում էր կազմակերպվել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ովքեր մեծապես կարևորեցին երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը հասարակական և քաղաքական գործընթացներում: Ա.Ճաղարյանը մասնավորաբար նշեց, որ Կարեն և Սամվել Կարապետյանների համար առաջնային նշանակություն ունի մեր երիտասարդ ներուժի ակտիվացումն ու քաղաքացիական հստակ դիրքորոշման առկայությունը, քանզի երկրի վաղվա պատասխանատուները արդեն այսօր պետք է ի ցույց դնեն իրենց ունակություններն ու պատասխանատվության չափը:

Այնուհետ անցկացվել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ինչպես նաև երգի, պարի, ասմունքի և հումորի մրցույթ-փառատոն, որոնց հաղթողները ստացան պարգևներ ու հավաստագրեր:

Հիշեցնենք, որ վերջին կես տարվա ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ են 300-ական լոռեցի երիտասարդներ իրենց եռօրյա հավաք-հանգիստն անցկացնում Ծաղկաձորում: Ընդ որում, բոլոր երեք հավաքների մասնակիցներն առավելապես տարբեր են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում