Հայաստանի բնակչության 17.7%-ի սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին ու կարտոֆիլին: Սա երևում է տնային տնտեսություններում ԱՎԾ-ի կողմից իրականացված հետազոտություններից: Ընդ որում, Կոտայքի և Լոռու մարզերում բնակչության 30%-ից ավելին է սնվում հիմնականում հացամթերքով ու կարտոֆիլով: