Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀՀԿ-ԲՀԿ տիտանների մենամարտը. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական կյանքը գնալով հետաքրքիր ու նաև զվարճալի է դառնում: Երեկ հերթական ուրախության առիթն ընթերցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախօրեի ելույթին՝ հայտարարել է, թե՝ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար»,- ասել է Գալուստ Սահակյանը: Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է: Իհարկե, հնարավոր է՝ այսպիսով իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ լուրջ չի ընդունում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությունն ու սպառնալիքները:

Այսինքն՝ Ծառուկյանին պատասխանում է Սահակյանով: Սակայն դա նույնքան անլրջացնում է իշխանությանը: Անկախ նրանից՝ ով ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ին ու Ծառուկյանին, այսօրվա իրողությունն այն է, որ նա ի վիճակի է, ինչպես ինքն է ասում, հարյուր-հազարավոր քաղաքացիների հանել փողոց: Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ տնտեսական մենաշնորհի, կոռուպցիայի մասին խոսում է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը, ով, ի դեպ, նաև Անվտանգության խորհրդի անդամ է: Թե ով է գրել հասարակության դժգոհությունների մասին Ծառուկյանի ելույթի տեքստը, կրկնում ենք, այլ հարց է: Դրանից չի հետևում սակայն, որ Հայաստանում բացակայում է այն քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բացասական ֆոնը, որին հղում անելով՝ Ծառուկյանը խոսում է իշխանափոխության մասին: Իշխանությունը, սակայն, պատասխանում է մոտավորապես այսպես, «մենք վատն ենք, բայց մեր դեմ պայքարողները՝ ի դեմս Ծառուկյանի, ավելի վատն են»: Սա ծիծաղելի է գրեթե այնքան, որքան Գալուստ Սահակյանի դատողությունները՝ «դժվարընթեռնելիության» մասին:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում