Samsung հարավկորեական ընկերությունը կստանա հեռախոսային գրքույկի ավտոմատ թարմացման տեխնոլոգիայի պատենտը, գրում է Delo.ua-ն:
Մշակման հիմքում ձայնը ճանաչելու համակարգն է: Տվյալ տեխնոլոգիայով սմարթֆոնները կարող են հիշել զանգահարողների ձայնը և դրանք կապել հեռախոսի գրքույկում գտնվող անունների ու համարների հետ:
Իսկ եթե հեռախոսին «ծանոթ» մարդը զանգահարի հեռախոսահամարից, որը սմարթֆոնում գրանցված չէ, բջջային սարքավորումն «ավտոմատ կերպով կճանաչի» զանգահարողին, կհուշի նրա անունը և կառաջարկի համարը գրանցել կոնտակտի մասին տեղեկության մեջ:









































