«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ պաշտպան Կարլես Պույոլից ու կիսապաշտպան Խավի Հերնանդեսից հետո պայմանագրի ժամկետը կերկարաձգի նաև հարձակվող Լեո Մեսսին, տեղեկացնում է Marca-ն:
Դա տեղի կունենա գալիք շաբաթ, ու Մեսսին պայմանագիր կկնքի, որը ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի ամառ: Այս մասին լուրեր էին շրջանառվում դեռ վաղուց, սակայն միայն հիմա է հաստատվել այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 21-րդ տուրում Մեսսին «Օսասունա»-ի դարպասն ուղարկեց 4 գնդակ ու հատեց առաջնությունում երբևիցե խփած 200 գոլի սահմանը:







































