Մոսկվայի «Սպարտակ»-ը ժամանել է Թուրքիա, որտեղ կանցկացնի ձմեռային երկրորդ ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես մեկնել է Թուրքիա, իսկ մեր ընտրանու մյուս անդամը` Արաս Օզբիլիսը, Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմի հետ արդեն իսկ մարզվում էր Թուրքիայում:
Մոսկովյան ակումբը Բելեկ քաղաքում կանցկացնի 5 ընկերական հանդիպում, որից մեկը կլինի Երևանի «Ուլիս»-ի հետ:
Հանդիպումը կանցկացվի փետրվարի 14-ին:





































