Tuesday, 21 05 2024
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

Դավիթ Զադոյան՝ «Բագրատյանն իրոք արդեն պատրաստ է նախագահ դառնալու». մամուլ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ «168 ժամը» զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի հետ:

– Պարոն Զադոյան, Դուք եղել եք Հրանտ Բագրատյանի կառավարության անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում, արդյոք որևէ կերպ աջակցելո՞ւ եք նրան:

– Ես Հրանտ Բագրատյանին շատ եմ հարգում և գտնում եմ, որ ինքն իրոք արդեն պատրաստ է նախագահ դառնալու, բայց գիտեմ, որ շատ դժվար է լինելու, և չի կարողանա հաղթահարել այդ արգելքը:

– Ինչո՞ւ չի կարողանա:

– Որովհետև այդքան ձայն չի հավաքի: Չգիտես՝ ինչու, մեր ժողովուրդը փոքր միջադեպերը շատ լավ հիշում է, իսկ լավ արած գործը՝ մոռանում: Որին խոսեցնում ես, բոլորին թվում է, թե սեփականաշնորհումը, որն արեց Հրանտը, բոլորիս պատժեց, այնինչ պետք է ընդունեն՝ որպես դրական քայլ, բայց չեն ընդունում: Եվ երկրորդը՝ անընդհատ հիշում են, որ ասաց՝ «կովերի ամուսին» կամ «Մարլբորո եմ ծխում, որովհետև երեքաստղանի հյուրանոցում եմ ապրում», ճղճիմ բաները մեր ժողովրդի մեջ ավելի լավ են նստում, քան լավ գործերը:

– Իսկ, ընդհանրապես, գործող նախագահ Սերժ Սարգսյանի մյուս երեք հիմնական մրցակիցներից՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան և Պարույր Հայրիկյան, ըստ Ձեզ, ո՞վ ավելի մեծ հնարավորություններ ունի, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:

– Բացարձակապես ոչ, երկրորդ փուլ չի լինի, Սերժ Սարգսյանը միանգամից կանցնի և 63-ից մինչև 72 տոկոսի արանքում կկանգնի: Գտնում եմ, որ այս պահին դա նորմալ է:

– Իսկ ի՞նչ առումով է նորմալ:

– Սերժն այդ փորձն ունի, Սերժն աշխատել գիտի, աշխատելու է նորմալ: Եվ եթե հարցնեք, թե ո՞ւմ եմ իմ ձայնը տալու այս ընտրություններին, ապա իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ: Հիմա պարզապես տարիքից ելնելով՝ այլևս կուսակցական չեմ, և ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր դիրքորոշումը, այսինքն՝ Դուք գո՞հ եք նրա իշխանության վարած քաղաքականությունից:

– Եթե համեմատում եմ նախորդ երկու նախագահների հետ՝ այո: Սերժ Սարգսյանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, պարզապես նա պետք է մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնի ներքին խնդիրներին, իսկ դա, եթե նկատում եք, ինքն արդեն զգացել է և բավական լավ սկսել է գործ անել: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ով էլ լինի նախագահ՝ նույնը պիտի լինի:

– Կան տեսակետներ, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը գրանցեց տնտեսական աճ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին՝ հաղթեց պատերազմում, և այլն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ձեռքբերումներ ունի Սերժ Սարգսյանի իշխանությունը:

– Ոոբերտ Քոչարյանի ժամանակահատվածն էր այդպիսին, մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանը ճգնաժամից հետո է նախագահ դարձել, և այդ ճգնաժամն անհրաժեշտ, էր հաղթահարել: Այն ժամանակ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, թե իբր «մեր վրա չի ազդելու, մենք հակակշիռներ կգտնենք», այդպիսի բան չէր կարող լինել, մեր վրա պիտի ազդեր և ազդեց: Եվ այդ հորից դուրս գալը համընկավ Սերժ Սարգսյանի նախագահության հետ: Երկրորդը՝ Ոոբերտ Քոչարյանի ժամանակ աճը կար, որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, այդ աճը մեծամասամբ շինարարությունն էր, հետո շինարարությունը կանգնեց, Հյուսիսային պողոտան կանգնեց, և դրանով էլ անկում եղավ:

– Սերժ Սարգսյանի իշխանությունը հատկապես քննադատության է ենթարկվում այն պատճառով, որ բոլոր անցկացված ընտրությունները մեծամասամբ գնահատվում են կեղծված, և նա իր գլխավորած քաղաքական ուժի կազմում Ազգային ժողով է բերում օլիգարխների և բիզնեսմենների:

– Այդ դեպքում Ձեր աչքերը փակեք և հետ նայեք, տեսեք՝ ո՞ր իշխանության ժամանակ օլիգարխներ չեն եղել: Օլիգարխներն ավելի շատ Սերժ Սարգսյանին նվեր մնացին Ոոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից: Մեզ մոտ եղել է միայն մեկ ընտրություն, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին անգամ նախագահ էինք ընտրում, այդ ժամանակ տեղի ունեցան մաքուր, լավ, ոգևորված և հզոր ընտրություններ, և միանգամից անցավ: Դրանից հետո անընդհատ բոլորի իշխանավարման տարիներին այդ խախտումները եղել են: Եվ հիմա կա հնարավորություն, որպեսզի խախտումներ չլինեն, իհարկե, ընդհանրապես չլինելը բացառվում է, հնարավորինս քիչ լինեն, և մեր վարկանիշը գոնե մի փոքր բարձրանա:

– Իսկ ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ այս ընտրություններին խախտումներ չեն լինելու: Օրինակ՝ նախորդ տարի անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ, ըստ ընդդիմադիր ուժերի, կրկին ընտրացուցակներն ուռճացված էին, և բացահայտ կերպով բաժանվում էր ընտրակաշառք:

– Այդ սխալ ցուցակ կոչվածը հարաբերական է: Ինչպես ուզում ես՝ ցուցակը կազմիր, միևնույն է, միշտ սխալներ կգտնվեն, կախված է նրանից, թե ինչպե՞ս ենք այդ սխալները մատուցում: Սա՝ առաջինը: Եվ երկրորդը. ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելուն, այո՛, նախորդ Աժ ընտրություններին իրոք կային այդպիսի դեպքեր և բավական շատ, և, կարծես, որոշ մարդկանց էլ պատժեցին: Իսկ հիմա հիմքն այն է, որ այլևս բաժանելու խնդիր չի առաջանա, ցավոք սրտի, մյուս թեկնածուներն այդքան հզոր չեն, որպեսզի ստիպեն այդ գործողությունները կատարել: Սա է հիմքը, որի վրա ես հենվում եմ և մտածում եմ, որ այս անգամ շատ ավելի արդար ընտրություններ կլինեն, և ընտրակաշառք համարյա չեն բաժանի, ավել գումար չեն ծախսի:

– Վերադառնանք Հրանտ Բագրատյանին, հանդիպելո՞ւ եք նրան:

– Եթե ինքն ինձ հրավիրի, ես անպայման կհանդիպեմ, բայց հրավեր չեմ ունեցել դեռևս: Եվ կրկնում եմ, ինքն իրոք արդեն պատրաստ է, ինքը կարող է լավ աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում