Հարավային Կորեայում վակուումային ռոբոտ-փոշեկուլը ներս է քաշել 52-ամյա կնոջ գլուխը, հայտնում է Kyunghyang Shinmun-ը:
Ենթադրաբար, կինը գետնին հանգստանալիս է եղել, երբ փոշեկուլը ձգել է նրա մազերը: Նա տանը մենակ է եղել և փրկարարների է կանչել, որոնք կարողացել են քանդել ռոբոտն ու ազատել կորեուհուն:
Փրկարարների ջանքերի շնորհիվ՝ կինը չի տուժել: Փոշեկուլը, սակայն, ստիպված են եղել դեն նետել:









































