Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերն արդեն Հայաստանում է:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նորանշանակ դեսպանը հաջորդ շաբաթվա սկզբին իր հավատարմագրերն է հանձնելու Սերժ Սարգսյանին և շաբաթվա վերջում ասուլիս է հրավիրելու: Իսկ երեկ Ռիչարդ Մ. Միլս կրտսերը երդում է տվել ծառայելու որպես Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:











































