Tuesday, 16 06 2026
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Չիբուռաշկայի և մարդու արանքում. մամուլ

Երեկ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել էր Եռաբլուր: Նրան ուղեկցում էին կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, Ամենայն հայոց կաթողիկոսը: Դա Սերժ Սարգսյանի համար շատ սովորական, պաշտոնական այցելություն էր, արարողակարգի բոլոր նորմերին համապատասխան:

Սակայն, «Հայկական ժամանակը» գրում է, որ հիմա Սերժ Սարգսյանն ի դժբախտություն իրեն, նաև նախագահի թեկնածու է, և եթե նախկինում միշտ թաքնվել է պաշտոնական արարողակարգի ետևում, ներկայումս իրավիճակը մի քիչ այլ է: Սովորական պայմաններում, օրինակ Եռաբլուրում չէր կատարվի այն, ինչ կատարվել է երեկ: Ինչպես երևում է «Գալա»-ի տեսագրության մեջ, Եռաբլուրի հուշակոթողից վերադարձի պահին, Սերժ Սարգսյանին են մոտենում երկու կին, որոնցից մեկը լաց է լինում, դժգոհում, որ ապրուստի միջոց չունի, երեխաները հիվանդ են ու սոված:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչ ցասումնալի հայացքով է Սերժ Սարգսյանը նայում այդ կնոջը, նրա հայացքը մատնում է մտքում պտտվող բառերը՝ դու ով ես, ընդհանրապես, որ եկել, համարձակվել ես ինձ մոտենալ, սա դեռ քիչ չէ, համարձակվում ես հետս խոսել, մի բան էլ, համարձակվում ես լաց լինել: Բարձրաձայն, սակայն, Սերժ Սարգսյանը նախ մի ճշտող հարց է տալիս. «Ձեր որդին զոհվել ա բանակո՞ւմ»: Երբ կինը ծոր է տալիս, թե «չէ, հիվանդ երեխայ ա», Սերժ Սարգսյանն արդեն բարկացած, գրեթե բղավելով՝ դիմում է այդ կնոջը. «Բա հիվանդ երեխայ ա, եկել ես ստեղ լաց ես ըլնում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

Երբ գործող նախագահն ու նախագահի թեկնածուն քաղաքացուն նման խոսքերով է դիմում, մնացած ամեն ինչ, այդ թվում և այն, թե ով էր այդ կինը, անկեղծ էր, թե անկեղծ չէր, երկրորդական են դառնում:

Նախորդ շաբաթ Նազենի Հովհաննիսյանի անվան հետ կապված սկանդալի արդյունքում հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները բեմականացվում են, նախապես փորձեր են տեղի ունենում, որի ժամանակ ներկաներից յուրաքանչյուրին իր դերն է տրվում, բեմականացվում են ծափողջյուններից սկսած, թեկնածուի համար ճանապարհ բացելուց և վանկարկումներից վերջացրած բոլոր գործողությունները: Սա նշանակում է նաև, որ Սերժ Սարգսյանին տրվող հարցերը նույնպես սցենարով են մշակվում, ինչպես նաև, սցենարի մեջ են մտնում, «քաղաքացիների» կողմից հնչած ելույթները:

Արժե, որ Սերժ Սարգսյանից «ժողովրդական նախագահի թեկնածու» սարքել ցանկացողները հստակ բաժանեն նախագահի թեկնածու Սարգսյանի գրաֆիկը, գործող նախագահ Սարգսյանի գրաֆիկից: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը այցելում է մի վայր, որպես գործող նախագահ, չպետք է տրվեն նրանից ժողովրդի կողմից սիրված էս ընտրապայքարում ֆավորիտ հանդիսացող նախագահի թեկնածուի կերպար ստանալու մոլուցքին: Պետք է թույլ տան, որ սովորականի նման փակեն բոլոր ճանապարհները, նրա գտնվելու վայրին, 100-200 մետր շառավղով, շնչավոր ոչինչ չմոտենա: Թիկնապահներին պետք է թույլ տան օձիքից բռնել և հեռու շպրտել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ճեղքել պատնեշները և մոտենալ Սերժ Սարգսյանին:

Իսկ ահա «ժողովրդի կողմից սիրված», «ժողովրդավար, բարի, մարդկային, օրենքի և Սահմանադրության երաշխավոր նախագահի» կերպար Սերժ Սարգսյանին պետք է հաղորդեն միայն քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող, նախապես բեմականացված նրա հանդիպումների ընթացքում: Այստեղ ահա, կարելի է մոտ թողնել բոլորին, որովհետև յուրաքանչյուրն իր անգիր արած տեքստն ունի:

Պետք չէ սահմանափակվել միայն Դավիթաշենի հանդիպման ժամանակ հնչած և «Չեբուրաշկայի ելույթ» պատվավոր անունը վաստակած ելույթներով: Արժե օրինակ, որ հանդիպումներից մեկից առաջ, «պատահական» մի կին մոտենա Սերժ Սարգսյանին, դժգոհի իր սոցիալական վիճակից, հուզվի, իսկ Սերժ Սարգսյանը գրպանից հանի թաշկինակն ու սրբի այդ կնոջ արցունքները: Հատուկ էֆեկտի համար արժե, որ մի երկու արցունք էլ Սերժ Սարգսյանի աչքից գլորվի: Հրաշալի նախընտրական հոլովակ կարելի է պատրաստել այդ տեսարանից: Թե չէ՝ «Եկել ես մեր տոնը խանգարում ես, լաց ես ըլնում»-ը պիտանի չէ, սրանից, նույնիսկ Հյուսիսային Կորեայում նախընտրական հոլովակ չեն պատրաստի: Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանի փիառշիկները, կոշիկի խոզանակը տարբերակեն ատամի խոզանակից, թե չէ՝ շիլաշփոթ են ստեղծել, թեկնածուն գիտի իրեն հերթական Չիբուռաշկան է մոտենում, բայց պարզվում է այնտեղ իսկական մարդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում