Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Բրիտանացի միլիարդատերը հայտարարել է նոր տիեզերանավի կառուցումը սկսելու մասին

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հինգշաբթի օրը հայտարարել է զբոսաշրջիկների թռիչքների համար նոր տիեզերանավի կառուցումը սկսելու մասին՝ հայտնում է TASS-ը: Տիեզերանավը կփոխարինի նման նախորդ սարքին, որը ջարդվել է անցած տարի՝ փորձարկումների ժամանակ:

Բրենսոնն ասել է, որ իրեն պատկանող The Spaceship Company ընկերությունն ԱՄՆ-ում սկսել է երկրորդ SpaceShip Two նավի կառուցումը: Նրա խոսքով՝ իր ընկերությունը մտադիր է նույն տիպի երրորդ սարքի կառուցումը սկսել արդեն 2015թ.:

«Մենք աշխատում ենք աշխարհում առաջին կոմերցիոն տիեզերական գծի ստեղծման և տիեզերանավերի նավատորմի գործարկման մասին երազանքը կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարել է Բրենսոնը: «Մեր երկրորդ տիեզերանավը կառուցում և փորձարկում է լիովին մեզ պատկանող The Spaceship Company ընկերությունը,- հավելել է նա:- Միասին մենք փոփոխություններ ու բարելավումներ ենք կատարում, որոնք, ինչպես մենք ենք կարծում, անհրաժեշտ են սարքի անվտանգությունը բարձրացնելու համար»:

Կառուցվող երկրորդ SpaceShip Two-ն, ըստ ծրագրերի, փոձնական թռիչքները կսկսի արդեն այս տարի: Այս մասին ավելի վաղ հայտարարել է Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերությունը, որը կզբաղվի նավի կոմերցիոն շահագործմամբ:

Virgin Galactic-ը հայտարարում է, որ տիեզերական զբոսաշրջիկների առաջին խումբը մերձերկրյա տարածություն մտադիր է ուղարկել 2016թ.:

Ենթադրվում է, որ SpaceShip Two-ն թռիչքներ կիրականացնի 100 կմ բարձրության վրա ենթաուղեծրային հետագծով: Այդպիսի թռիչքի արագությունը սարքին թույլ չի տալիս Երկրի արհեստական արբանյակ դառնալ, բայց ուղևորներին հնարավորություն է տալիս անկշռության զգացում ունենալ:

Ենթադրվում է, որ երկժամյա թռիչքը կարժենա մոտ 250.000 դոլար: Տիեզերանավում կարող են տեղավորվել 2 օդաչու և 6 ուղևոր: Տիեզերքում այդ կերպ լինելու ցանկություն է հայտնել արդեն ավելի քան 800 մարդ, այդ թվում՝ դերասաններ Թոմ Հենքսը, Էշթոն Քաթչերը, Անջելինա Ջոլին, երգչուհիներ Լեդի Գագան և Քեթի Փերին: Բրենսոնի խոսքով՝ տիեզերանավի առաջին ուղևորները պետք է լինեին ինքը և իր 2 երեխաները:

Հոկտեմբերի 31-ին նման սարքը կործանվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Մոհավե անապատի երկնքում փորձնական թռիչքի ժամանակ:

Օդաչուներից մեկը՝ Մայքլ Օլսբերին, զոհվել է, երկրորդ օդաչուն՝ Փիթեր Սիբոլդը, կարողացել է կատապուլտի ենթարկվել ու փրկվել: Նախնական տվյալներով՝ տիեզերանավի աղետի պատճառը կարող էր լինել արգելակման համակարգի վաղաժամ միացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում