Ամերիկյան դատարանը օրերս քննում էր հանրաճանաչ Փերիս Հիլթոնի կրտսեր եղբոր՝ 20-ամյա Կոնրադ Հիլթոնի հետ կապված գործը, ով ամռանը ինքնաթիռում դեբոշ էր սարքել: Այս մասին գրում է TMZ կայքը:
Նշվում է, որ երիտասարդն իրեն ագրեսիվ է պահել, վիրավորել է անձնակազմի անդամներին և նույնիսկ սպառնացել սպանությամբ:
Ականատեսների վկայությամբ՝ Հիլթոնից մարիխուանայի հոտ էր գալիս, որով նա «լիցքավորվել է» ինքնաթիռի զուգարանում: Երիտասարդին մինչև թռիչքի վերջը ստիպված են եղել ձեռնաշթաներով «ամրացնել» նստարանին:
Հիլթոնի փաստաբանի խոսքերով՝ դա քնաբեր դեղահաբի արդյունքն էր, որը նրա հաճախորդն ընդունել է թռիչքից առաջ: Այնուամենայնիվ, Կոնրադը կամավոր այցելել է վերականգնողական կենտրոն՝ անցնելով ալկոհոլից և ուժեղ ազդեցությամբ նյութերից կախվածության բուժման կուրս:
Դատարանի որոշմամբ՝ Կոնրադն ազատ է արձակվել 100.000 դոլար գրավի դիմաց:



















































