Վրաստանի պատվիրակությունն արդեն մուտքի արտոնագրեր է ստացել Մոսկվա ժամանելու համար, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենան բանակցություններ՝ ՌԴ շուկա վրացական գինու, հանքային ջրի և այլ մթերքների արտահանումը վերսկսելու շուրջ։
Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ բոլոր հարցերը կարգավորված են։ Ըստ նրա՝ 7 հոգանոց պատվիրակությունը, որում ընդգրկված են և՛ պետական կառույցների, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, եռօրյա այցով Մոսկվա կժամանի փետրվարի 3-ին։









































