Օքսֆորդի համալսարանի գիտնականները 194 ուսումնասիրությունների արդյունքներ են վերլուծել և պարզել են, որ նուռը պայքարում է 2 տիպի շաքարախտի, շագանակագեղձի և աղիքների ուռուցքի դեմ, բարելավում է սպորտային արդյունքները, գրում է Zee News-ը:
Անցած տարվա ընթացքում նռան մասին ավելի շատ հոդվածներ են գրվել, քան ցանկացած այլ մթերքի: Ապացույցներ կան, որ մրգային հյութերն ու էքստրակտները ամրապնդում են առողջությունը: Սակայն գիտնականները նշում են, որ նռան բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի:
Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով և քիմիական միացություններով: Այն պոլիֆենոլի և տանինի շնորհիվ օգտակար է սրտի համար: Այս միացությունները իջեցնում են արյան ճնշումը և «վնասակար» խոլեստերինի ցուցանիշը: Նռան կորիզները քիչ կալորիաներ են պարունակում, փոխարենը հարուստ են բջջանքով և վիտամիններով: Նման կառուցվածքով մթերքները օգնում են կարգավորել քաշը:









































