Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Լա Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը:
Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է ֆրանսիացու մարզավիճակից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հունվար ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:







































