Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումը: Այդ մասին հաղորդել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Ալեքսիսը պատրաստ չէ խաղալ «շնաձկներ»-ի հետ: Նա մոտ է շարք վերադառնալուն: Հնարավոր է, որ նա մասնակցի «Լեսթեր»-ի դեմ խաղին: Նա մարզվում է, սակայն ես չեմ ցանկանում ռիսկի դիմել:
Ուելբեքը շարք է վերադարձել: Սա միակ փոփոխությունն է վերջին շաբավա ընթացքում:
Ուիլշիրը կվերսկսի իր մարզումները հաջորդ շաբաթ»,- հայտարարել է Վենգերը:







































