Ամերիկուհի Դիանա Մայերին սկանդալով դուրս են արել Բիվեր Դիմ քաղաքում գտնվող «Մակդոնալդսից»: Կինը այնտեղ էր գնացել իր ձեռնասուն կենգուրուի հետ: Սննդի կետի աշխատակիցները նրան խնդրել են կենդանուն թողնել փողոցում, սակայն կինը հրաժարվել է: Նա հայտարարել է, թե չի բաժանվի կենդանուց, քանի որ այն օգնում է իրեն պայքարել քաղցկեղի դեմ: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Պարզվել է, որ 8 ամսական կենգուրուն՝ Ջիմմին, հատուկ վարժեցված «թերապևտիկ» կենդանի է, որին իրենց մոտ են վերցնում ամենահիվանդ մարդիկ: Համարվում է, որ կենդանին օգնում է հաղթահարել սթրեսը:
Մոյերը, որին դուրս էին հանել անհարգալից եղանակով, ոստիկաններ էր հրավիրել:









































