«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ճանաչվել է Լա Լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Պրիմերայի պաշտոնական կայքը:
43-ամյա մասնագետի թիմը հունվարին կայացած 5 տուրում 4 հաղթանակ է տոնել ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
«Սևիլիա»-ին հունվարին պարտության է մատնել միայն «Վալենսիա»-ն: Խաղն ավարտվել է 3:1 հաշվով:







































