Թայվանյան միլիարդատեր Սեմուել Ինը հայտարարել է գիտական «Տան» մրցանակաբաշխության ստեղծման մասին, որը շնորհվելու է յուրաքանչյուր երկու տարին մեկ: Որպես դափնեկիր կարող է հանդես գալ աշխարհի ցանկացած երկրի քաղաքացի, իսկ գումարային մրցանակը կգերազանցի Նոբերյալ մրցանակի պարգևներին: Այս մասին հաղորում է Washington Post-ը:
«Տան» մրցանակները շնորհվելու են չորս ոլորտների գիտնականների՝ բիոբժշկություն, կայուն զարգացում, սինոլոգիա (չինագիտություն ) և իրավագիտություն։ Գործարարի խոսքերով՝ տվյալ ուղղություններն ընտրվել են, քանի որ Նոբելյան մրցանակաբաշխությունը չի ներառում դրանք, այն դեպքում, երբ այդ գիտությունները կարևոր նշանակություն ունեն մարդկության համար: Թեկնածուներին ընտրելու է թայվանյան ազգային ակադեմիայի հատուկ հանձնաժողովը:
Հիմնադրամի սկզբնական չափը կկազմի 103 մլն դոլար: Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 1,7 մլն դոլար: Նոբելյան մրցանակը գիտնականներին պարգևատրում է 1,2 մլն դոլարով:
Սեմուել Ինը հանդիսանում է Ruentex Group ընկերության ղեկավար, նրա կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար:







































