Թուրքական Zaman թերթը գրում է, որ Milliyet թերթի սյունակագիր Հասան Ջեմալը, որը հայ ժողովրդի դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է, իր հոդվածում նշել է, թե ժամանակին «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված թուրք գրող, Cumhuriyet թերթի պատասխանատու Իլհան Սելչուքը մորական կողմից ունի հայկական ծագում.
«Իլհան Սելչուքի մայրը հայ էր, իսկ նրա մորաքույրը թաղված է Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանոցում»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 21-ին Սելչուքը ձերբակալվել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործի շրջանակներում: Սակայն դրանից 2 օր անց ազատ է արձակվել: Սելչուքը կյանքին հրաժեշտ է տվել 2010 թվականի հունիսի 21-ին:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հենց Իլհան Սելչուքն է հանդիսացել «Էրգենեկոն»-ի գլխավոր գաղափարախոսը: